ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.01.2016
Հաստատվել է հողերի դեգրադացման դեմ պայքարի և դեգրադացված հողերի վերականգնմանն ուղղված <> ծրագիրը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած IFAD-ի պատվիրակությանը՝ տարածաշրջանային տնօրեն տիկին Խալիդա Բուզարի գլխավորությամբ: Նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով գործընկեր կողմերի պատրաստակամությունն ու վստահությունը ՀՀ-ում իրականացվող ծրագրերի, մասնավորապես՝ <<IFAD-GEF Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում ծրագրի>> շրջանակներում, հույս է հայտնել, որ այս ակտիվ համագործակցությունը մոտ ապագայում կտա իր ցանկալի արդյունքը՝ նպաստելով կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված ջանքերին և բնապահպանության ու գյուղատնտեսության ոլորտներում կբերի զգալի բարելավումների: Տիկին Բուզարը, բարձր գնահատելով բնապահպանական խնդիրների լուծման և ռիսկերի նվազեցմանն ու համայնքային զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության ակտիվ քաղաքականությունը, հույս է հայտնել, որ իրականացվող ծրագրերը կնպաստեն Հայաստանում ֆերմերային տնտեսությունների կայուն զարգացմանը, գյուղատնտեսության ոլորտի ենթակառուցվածքների կատարելագործանն ու հողերի դեգրադացման ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև դեգրադացված տարածքների վերականգնմանը և դրանք ցանքաշրջանառության վերադարձնելուն: Վերջինս գոհունակությամբ նկատել է երկու գերատեսչությունների՝ ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների միջև համգործակցության աննախադեպ ակտիվությունը՝ հույս հայտնելով, որ այն օրինակելի փորձ կարող է դառնալ այլ երկրների համար: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման ապագա հեռանկարները: