28.12.2015
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Կոտայքի բաժինն ահազանգ է ստացել
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 14:50-ի դրությամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Կոտայքի բաժինն ահազանգ է ստացել, որ Արզնի գյուղում գտնվող «Դրախտիկ» հանգստյան տան հարևանությամբ հոսող Հրազդան գետում մեծ թվով սատկած ձկներ կան: Տեսչության աշխատակիցները և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կենտրոնական լաբորատորիայի մասնագետները տեղում իրականացրել են ձկան և ջրի նմուշառում, ձկան նմուշները փոխանցվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայություն: Հետազոտությունների արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում: