ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 21-25.12.2015թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 1.41 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ <<Հայանտառ ՊՈԱԿ>> Կապանի անտառտնտեսությունում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 1.260.75 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման և ապօրինի արածեցման գործերի քննության արդյունքում կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 72.9հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 78.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Ապօրինի որս Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 146կգ /218հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել Երևանի լսողական և Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, <<Զատիկ>> Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ և <<Նորքի տուն ինտերնատ>>, <<Երևանի N 1 տուն ինտերնատ>> ՊՈԱԿ: Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 9.1կգ /19հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու <<Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն>> ՊՈԱԿ: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացած շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 115.5կգ /169հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի <<Նարեկ>> ծերանոց և թիվ 1 հատուկ դպրոց: Գեղարքունիքի տարածքային բաժնի և <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ աշխատակիցների համատեղ իրականացած շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 83.0կգ /150հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Գավառի մանկատուն>> ՊՈԱԿ և <<Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ>>: Առգրավվել է նաև 50 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց և 91 խեցգետորսիչ: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 725.4հազ.դրամ: