ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.12.2015
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ամփոփել է նախարարության 2015թ. գործունեությունը

Ողջունելով ԶԼՄ ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնելով տարվա ընթացքում ոլորտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության, բնապահպանական խնդիրներին արձագանքելու, հանրային իրազեկում ապահովելու համար՝ նախարար Արամայիս Գրիգորյանն ըստ ոլորտների անդրադարձել է ՀՀ բնապահպանության նախարարության 2015թ գործունեությանը: Ներկայացնելով օրենսդրական աշխատանքները` բնապահպանության նախարարը նշել է, որ 2015 թվականի ընթացքում համապատասխան ստորաբաժանումների կողմից մշակվել և սահմանված կարգով ընդունվել է ոլորտը կանոնակարգող 51 նորմատիվ իրավական ակտ/4 ՀՀ օրենք/: Նախարար Արամայիս Գրիգորյանն անդրադարձել է ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում, մասնավորապես` Արարատյան դաշտում իրականացված միջոցառումներին «Կատարվել են ապօրինի շահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման, փականային ռեժիմի բերման, ինչպես նաև ՋԹ-ով տրված ջրաքանակների վերանայման աշխատանքներ: N 1111-Ն որոշման պահանջների համաձայն` գոյություն ունեցող ՋԹ-ներում կատարվել են նաև ջրօգտագործման ծավալների և ռեժիմների կրճատման սահմանափակումներ, ըստ որի խնայվել է 19623.5 լ/վ ջրաքանակ, որը տարեկան կազմում է շուրջ 618մլն 81 հազ մ3: Լուծարվել է 4 հոր` 67լ/վ ջրատվությամբ, խնայվել է 2 մլն 113 հազար մ3: Կոնսերվացվել է բացասական հորիզոնով 4 հոր: 2015-ի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում խնայվել է 620մլն 194հազար մ3 : Ընդհանուր առմամբ 2014-2015թթ. խնայված ջրաքանակը կազմել է տարեկան 1մլրդ 320.3 մլն մ3»: Անդրադառնալով Սևանա լճի խնդիրներին` Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ լճի մակարդակը 21.12.2015թ. դրությամբ կազմել է 1900.21մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.13մ) բարձրացել է 8սմ-ով, իսկ տարեսկզբի (01.01.2015թ) համեմատությամբ բարձրացել է 8 սմ-ով: 2002 թվականից բարձրացել է 3.89մ-ով, ինչը 0.87մ-ով բարձր է օրենքով նախատեսված 3.02մ-ից: «Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բացթողումները սկսվել են հունիսի 2-ին և ավարտվել են 2015թ. սեպտեմբերի 12-ին: Բացթողնված ջրաքանակը կազմել է 167.743 մլն. մ3՝ սահմանված մինչև 170մլն. մ3 ջրառի չափաքանակի փոխարեն: 2014թ. բացթողումներն ավարտվել են հոկտեմբերի 1-ին, իսկ ջրաքանակը կազմել է 269.633 մլն.մ3: 2015թ.-ին բացթողնված ջրաքանակը 101.89 մլն.մ3-ով պակաս է 2014թ-ի համեմատությամբ: Արփա-Սևան ջրատարով տարեսկզբից Սևանա լիճ դեկտեմբերի 20-ի դրությամբ մուտք է գործել 110.723 մլն. մ3 ջրաքանակ, ինչը 18.578 մլն. մ3-ով պակաս է 2014թ. (129.301 մլն.մ3) նույն օրվա համեմատությամբ: "Արփա-Սևան" N 2 թունելով Սևանա լիճ ջրի տեղափոխման խնդրին, ապա ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի "Արփա-Սևան" թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական հիմնարկի տեղեկատվության` ներկայում "Արփա-Սևան" N 2 թունելում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ: "Արփա-Սևան" N2 թունելի հիմնանորոգման ծրագիրը նախատեսվում է ավարտել 2017թ. դեկտեմբերի 20-ին: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են տարվա 7(հունվար, փետրվար, մարտ, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր) ամիսների ընթացքում, իսկ մնացած 5 ամիսներին թունելով ջուրը տեղափոխվելու է դեպի Սևանա լիճ»,-ասել է Արամայիս Գրիգորյանը: Նշվել է, որ 2015 թվականին Սևանա լիճ է բաց թողնվել 605.447 մանրաձուկ: Պետական բյուջեի միջոցների հաշվին Սևանա լիճ է բաց թողնվել 366.667 հազ. հատ մանրաձուկ: 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում "Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման" հիմնադրամի կողմից անհատույց տրամադրվել և Սևանա լիճ է բաց թողնվել 2.5-50 գրամանոց գեղարքունիի շուրջ 238.780 հատ մանրաձուկ: Արձանագրվել է ջրի որակի բարելավում և ձկնապաշարի՝ մասնավորապես սիգի ավելացում: «Սևան» ազգային պարկի հարակից Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարած¬քի¬ց 9 հա հողամասը առանձնացվել է N 8 հանրային լողափի կազմակերպման համար: Ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծրագրի շրջանակներում 2015թ. հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են 142,5 հեկտար տարածքի մաքրման աշխատանքներ Նորատուսում և Վարդենիսում: Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է նաև տեսչական գործառույթների շրջանակում ծավալած միջոցառումների արդյունքները, նախարարության իրականացրած անտառապատման և անտառվերականգնման աշխատանքները, ինչպես նաև կատարված և հեռանկարային ծրագրերը: ՀՀ բնապահպանության նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին: ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2015Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ