ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14-18.12.2015թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 450.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել է 3.06 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 և բաժնի կողմից հայտնաբերված գործի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 3.03մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Վայոց ձորի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 52.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որս Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 83կգ /175հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական և Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, <<Զատիկ>> Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ և <<Նորքի տուն ինտերնատ>>: Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 10.0կգ /21հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու <<Երեխաների տուն>>ՊՈԱԿ: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 12.0կգ /17հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի <<Նարեկ>> ծերանոց: Գեղարքունիքի տարածքային բաժնի և <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 108.0կգ /208հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Գավառի մանկատուն>> ՊՈԱԿ և <<Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ>>: Առգրավվել է նաև 101 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց և 87 խեցգետնորսիչ: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 900.0հազ.դրամ: