ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.12.2015
ՀՀ բնապահպանության նախարարությունը հերքում է

shamshyan.com կայքում դեկտեմբերի 18-ին տեսանյութ և լուր էր տարածվել, որում ասվում էր, թե արմատախիլ արված եղևնիներ են տեղափոխվում Երևանա, և որ ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղյակ չէ այդ մասին: ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ Բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման աշխատակիցները, դեկտեմբերի 17-ին` շրջայցի ժամանակ, ստուգել են եղևնիներ տեղափոխող ավտոմեքենայում համապատասխան փաստաթղթերի առկայությունը: ԶԻԼ մակնիշի 06oo438 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Արամայիս Հովհաննիսյանի մոտ առկա է եղել ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճափի գյուղապետ Հ. Սիմոնյանի` 17.12.2015թ. թիվ 87 տեղեկանքը, որում ասվում է, որ Լճափ համայնքի 1-ին փողոցի թիվ 16 հասցեում գտնվող Արթուր Ալբերտի Ղազարյանին պատկանող սեփական տան բակում աճեցված 8/ութ/ արծաթափայլ եղևնիները տեղափոխվում է ք. Երևան: Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները տեղազննություն էին իրականացրել նաև Լճափ համայնքի վերոհիշյալ հացեում: Եղևնիները տեղափոխելուց հետո համապատասխան քաղաքացիները հայտարարություններ են ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչություն: ՀՀ բնապահպանության նախարարությունը ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանին հորդորում է մինչև նմանատիպ լուրեր հրապարակելը, փաստերը ճշտել նախարարությունից և զերծ մնալ ենթադրությունների հիման վրա պնդումներ անելուց, առավել ևս` դրանք լուրի վերնագիր դարձնելուց: Կից ներկայացվում են համապատասխան փաստաթղթերը և հայտարարությունները: