17.12.2015
ՀՀ բնապահպանության նախարարությունը հերքում է
Վերջին օրերին մամուլում շրջանառվում են լուրեր, որ Սևանա լիճ պետական միջոցներով բաց թողնվող գեղարքունի և ամառային իշխան ձկնատեսակների հետ հնարավոր է, որ այլ ձկնատեսակներ կամ հիբրիդներ են բաց թողնվում: ՀՀ բնապահպանության նախարարությունը հերքում է որևէ այլ ձկնատեսակի բացթողնման հավանականությունը Սևանա լիճ, քանի որ իրականացվում է վերահսկողություն մայրական կազմի ընտրությունից սկսած մինչև մանրաձկան համապատասխան չափի հասնելը և լիճ բաց թողնելը: