ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.12.2015
Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովի կողմից իրականացվող գայլերի մորթիների ընդունման գործընթացն ավարտվել է

ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովի 2015 թվականի համար նախատեսված աշխատանքները և գայլերի մորթիների ընդունման գործընթացն ավարտվել է: ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը որսված գայլերի մորթիների ընդունումն սկսել էր սույն թվականի մայիսի 7-ից` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.04.2015թ. թիվ 431-Ն որոշումը: Այդ ժամանակահատվածում ընդունվել է 200 գայլի մորթի: