ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 30.11-04.12.2015թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1,15 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել է 2,12 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 174.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 1,68մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հողերի պահպանության ոլորտ Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Մթնոլորտի պահպանության ոլորտ Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100,0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 125.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որս Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 31,5կգ /67հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիր և <<Նորքի տուն-ինտերնատ>> ՊՈԱԿ: Կոտայքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 10,5կգ /15հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի <<Նարեկ>> ծերանոց: Արմավիրի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ձկնորսության գործի քննության արդյունքում կայացվել է 100,0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ձկնորսության գործի քննության արդյունքում կայացվել է 100,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 104.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 27.9 գծամետր ձկնորսական ցանց: Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 7.45մլն. դրամ: