ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ՀՀ կառավարության հաստատմանն Է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի նիստի N 44 արձանագրության 25-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Համաձայն ՀՀ վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 1-ի N02/24.6/20449-15 հանձնարարականի, կապված ՀՀ կառավարության «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2016 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի նիստի թիվ 44 արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշման հետ, անհրաժեշտություն է առաջացել նշված որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն` արձանագրային որոշման հավելվածի 1-ին բաժնի միջոցառումների 1.1.-րդ կետի` «Սևանա լճի ավազանի ինժեներաեկրաբանական և սեյսմաշրջանացման դիտարկումների իրականացում» 3-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել: Հաշվի առնելով նշված միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունը, և այն, որ ներկայում Հայաստանի Հանրապետության տարածքում ինժեներաերկրաբանական և սեյսմամիկրոշրջանացման աշխատանքներ իրականացվում են քաղաքաշինական փաստաթղթերի մշակման ընթացքում, պատվիրատուի միջոցներով՝ կապալառու կազմակերպության կողմից, «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով` առաջարկվել է համաձայնություն տալ ՀՀ կառավարության սույն որոշման նախագծին: Որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: