«Ֆեյսբուք» սոցիալական կայքում բացված «Մայրի» խմբի անդամների նախաձեռնությամբ և ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղում անցկացվել է հիմալայան մայրիների տունկ: Կողբի արվեստի դպրոցի և տեղի միջնակարգ դպրոցի տարածքներում` «Մայրի» ֆեյսբուքյան խմբի անդամների, դպրոցականների, ուսուցիչների, արվեստի դպրոցի սաների, ‹‹Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ուժերով տնկվել է մոտ 120 հիմալայան մայրի: Ծառատունկին մասնակցել է նաև ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը: Տնկիները տրամադրվել էր ՀՀ բնապահպանության նախարարության ‹‹Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնկարաններից: Ծառատունկից հետո նախաձեռնող խմբի անդամները դպրոցի աշակերտների հետ ազգային պարերի դասընթաց են անցկացրել: Ծառատունկի մասնակիցները նաև դիտել են Կողբի արվեստի դպրոցում կազմակերպված ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանի նկարների ցուցահանդեսը:
-120x_.jpg?token=eeed0302bc17a5c9ff8e6c774e7998df)
-120x_.jpg?token=9807091cb12206a8472487781a753735)

-120x_.jpg?token=02617913a27266deff5164240313ad47)

-120x_.jpg?token=0a11d609f09ff532c61732a2c2e55866)