ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.11.2015
Ցուցահանդես` <<Բնությունը մեր մեջ>> խորագրով

ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում կայացել է <<Բնությունը մեր մեջ>> խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ուսանողների աշխատանքները: Ցուցանմուշների դիտումից հետո ելույթով հանդես են եկել Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության անդամ, պրոֆեսոր, Էդուարդ Սեդրակյանը, նկարիչների միության անդամ, դոցենտ Թադևոս տեր-Մեսրոպյանը և Ակադեմիայի ուսխորհրդի նախագահ Անահիտ Նազլուխանյանը: Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից նկարչական աշխատանքների հեղինակներին շնորհվել են պատվոգրեր :