16.11.2015
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները` նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին
Նոյեմբերի 14-ին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները` նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ մասնակցել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին: Ծառատունկից հետո կատարվել են տնկիների նախնական խնամքի աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, աշնանային ծառատունկի ընթացքում Երևանի տարբեր կանաչապատ տարածքներում նախատեսված է տնկել ավելի քան 20 հազար ծառ և թուփ:
-120x_.jpg?token=fc4f64ba67004dcf7b97f31d9eabb19f)
-120x_.jpg?token=44d4d2d678e4427137d5fda6582c2cab)
-120x_.jpg?token=99411cd608c5f0c139df6271d0d0477a)
