Ի պատասխան սոցիալական ցանցում հայտնված <<Ծառահատումներ "Կենու պուրակ" արգելոցում>> հրապարակման և լուսանկրաների, ՀՀ Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ <<Դիլիջան>> ԱՊ ՊՈԱԿ-ի տնօրենի հանձնարարականով ուսումնասիրություններ են կատարվել նշված տարածքում: Պարզվել է, որ նկարներում երևացող փայտանյութը հավաքվել է թափուկ հավաքելու իրավունք ունեցող հարակից համայնքների բնակիչների կողմից`քմատապալ ծառերից և ճյուղերից /թափուկ/: Փայտանյութը գտնվում է կիսաչոր, տեղ- տեղ փտած վիճակում /ինչը երևում է նաև նկարներից/: Այլ ճանապարհ չլինելու պատճառով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ փայտանյութը տեղափոխվում է արգելոցի այդ ճանապարհով: <<Դիլիջան>> ԱՊ ՊՈԱԿ տնօրինությունը շնորհակալություն է հայտնում սրտացավության համար: