ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ՀՀ կառավարության հաստատմանն Է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Գերմանական զարգացման բանկի (KfW) և Հայաստանի Հանրապետութայն բնապահպանության նախարարության միջև կնքված «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» համագործակցության լրացուցիչ համաձայնագրով: Որոշման նախագծի ընդունումը թույլ կտա ապահովել ծրագրով նախատեսված համապատասխան կառույցների կողմից դրամաշնորհային ֆինանսական հոսքերի արդյունավետ կառավարումը, ինչպես նաև ֆինանսական միջոցների տնօրինման և օգտագործման գործընթացը: Որոշման նախագիծն արժանացել է ՀՀ կառավարության հաստատմանը և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: