ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.11.2015
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից <<Հայանտառ ՊՈԱԿ>> անտառտնտեսության Իջևանի մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 3.47մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնա

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 26–30.10.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 900.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել է 3.5մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից <<Հայանտառ ՊՈԱԿ>> անտառտնտեսության Իջևանի մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 3.47մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի աղբ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի և Շիրակի տարածքային բաժինների կողմից տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամի վարչական տուգանքների որոշումներ: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և և հաշվարկվել է 108.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Ապօրինի որս Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 31.5կգ /79հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել են Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների, Երևանի Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, Ա.և Պ Աբրահամյանների և Դավթաշեն վարչական շրջանի բարեգործական ճաշարաններ: Գեղարքունիքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան և խեցգետնի ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Առգրավված 4.0կգ կենդանի խեցգետինը և 18 հատ <<կարաս>> տեսակի կենդանի ձուկը բաց են թողնվել Սևանա լիճ: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0մլն. դրամ: