ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.10.2015
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես կենդանիների պաշտպանության համաշխարհային օր: ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանը Երևանի Օրհուս կենտրոնի հետ համատեղ ս/թ հոկտեմբերի 9-ին կազմակերպել էր կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Երևանի թիվ 45 դպրոցի աշակերտները: Միջոցառման նպատակն էր հանրության մեջ բնապահպանական իրազեկման բարձրացման, երեխաների մոտ դեռ վաղ հասակից բնության վերաբերյալ գիտելիքների խորացման և վերջինիս նկատմամբ սեր ու հոգատարություն սերմանելը: Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել <<Թռչնասերների կենտրոն>> հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը: Մասնակիցները դիտել են Հրաչ Ղազարյանի հեղինակած <<Բեզոար>> ֆիլմը, որից հետո ծավալվել է ֆիլմի ակտիվ քննարկում: Վերջում կազմակերպվել է էքսկուրսիա թանգարանի սրահներով: