ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել «Անկախության քառորդ դարը» խորագիրը կրող` Անկախության տոնին նվիրված միջոցառում, որի շրջանակներում ներկայացվել են գեղանկարիչ, նկարիչների միության անդամ Մեխակ Էլբակյանի գեղանկարչական աշխատանքները: Հայաստանի Հանրապետության անկախության անցած ուղու մասին Ելույթով հանդես է եկել Ղարաբաղյան պատերազմի վետերան, «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա»-ի նախագահ՝ Գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը: Բանախոսը նաև թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանին անբասիր աշխատանքների համար պարգևատրել է Հայրենիքի պաշտպանության համար շքանշանով: Ելույթ են ունեցել նաև երկրապահ կամավորական միության նախագահի խորհրդական գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը, ազատամարտիկ Ջեմմա Դավդյանը, Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանը և ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանը: