ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.09.2015
ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 1,16մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 15-19.09.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 420.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 180.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.4 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում` և հաշվարկվել է 57.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Շիրակի տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման մեկ դեպք, որի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Ապօրինի որս Լոռու տարածքային բաժնին հանձնված` 10 հատ լոր տեսակի թռչուն որսալու վերաբերյալ գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է բադի և անտառային կաչաղակի ապօրինի որսի դեպք, ինչի քննության արդյունքում իրավախախտը ենթարկվել է 70.0 հզ.դրամ վարչական տուգանքի և կազմվել կենդանական աշխարհին հասցված վնասի 52.0 հազ.դրամի ակտ: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,16մլն.դրամ: