Սեպտեմբերի 16-ին Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնը ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության աջակցությամբ իրականացրել է մի շարք միջոցառումներ: Օրվա առաջին կեսին կազմակերպվել էր հեռուստակամուրջ Երևանի N 174 հիմնական դպրոցի և Բելառուսի Հանրապետության Մինսկի N 19 վարժարանի սաների միջև, որի ժամանակ 174 հիմնական դպրոցում աշակերտները Բելառուսի իրենց հասակակիցներին են ներկայացրել զեկույցներ օզոնային շերտի պահպանման թեմայով, ինչպես նաև ցուցադրվել է տեսաֆիլմ Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են հեռուստակամուրջները շարունակական դարձնել: Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում և Նալբանդյան- Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածում անցկացվել է թեմատիկ ֆլեշ-մոբեր, ինչպես նաև բացօթյա նկարչություն 5-6 տարեկան երեխաների մասնակցությամբ: Այս ամենին զուգահեռ Երևանում անցկացվող Քիմիայի IV միջազգային կոնֆերանսում ներկայացվել է «Օզոնային շերտի ուսումնասիրությունները Հայաստանում» թեմայով զեկույց: Միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 17-ին կազմակերպվել է ուսումնական այց Ամբերդի օզոնաչափական կայան: Այցելուները տեղում ծանոթացել են «Դոբսոն» օզոնաչափիչ սարքավորման աշխատանքին: Այցի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են օզոնային շերտի կարևորության, նրա քայքայման հիմնախնդիրների, այն կանխարգելելու նպատակով գործադրվող միջազգային ջանքերի մասին տեղեկատվություն, ինչպես նաև այդ խնդրի լուծման գործում Հայաստանի ներդրումները:
-120x_.jpg?token=6d83d3289e9db9aeee3918c51ed0b193)
-120x_.jpg?token=2275b58f57f59546ee2efe26cdd96ec0)
-120x_.jpg?token=0e5418ea8b91d1128b8f0b1bfdf72989)
