ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Աշխատանքային այցի առաջին օրը նախարար Արամայիս Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) նախագահ Օլաֆ Չիմփքեյի և գործադիր տնօրեն Լեյֆ Միլլերի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանման համատեքստում Էկոհամակարգերի ուսումնասիրությանը, բնության հատուկ պահպանվող նոր տարածքների նախագծման ու ստեղծմանը, առկա պահպանվող տարածքներին աջակցություն ցուցաբերելուն և էկոտուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել կլիմայի փոփոխության մեղմման միջոցառումների շրջանակում: Քննարկել են նաև Էկոկրթության ոլորտում փորձի փոխանակման հարցեր: Կողմերը բարձր են գնահատել ՀՀ բնապահպանության նախարարության և Գերմանիայի բնության պահպանության միության համագործակցության ներկա մակարդակը և կարևորել դրանց հետագա զարգացումն ու խորացումը: