ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 31.08–04.09.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 450,0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է 595,5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 37.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 3 գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 168,0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 345.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ուսումնասիրվել և հաշվարկվել է մարզի Հերհեր համայնքի տարածքում հրդեհի հետևանքով բնությանը պատճառված վնասի չափը: Փայտի ապօրինի տեղափոխում Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 13,06 մլն.դրամ: