ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.08.2015
Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման համար սահմանված վերջնաժամկետը 2015-ի սեպտեմբերի 1-ից երկարաձգվել է մինչև 2015թ. դեկտեմբերի 25-ը` առանց լրացուցիչ ֆինանսավորման

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ՀՀ կառավարության հաստատմանն Է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 340-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: ՀՀ բնապահպանության նախարարը, ներկայացնելով հիմնավորումները, նշել է. «ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 340-Ն որոշմամբ Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման համար վերջնաժամկետ էր սահմանվել 2015 թվականի սեպտեմբերի 1-ը: Ներկայում աշխատանքների զգալի մասը կատարված է: Որոշումների մեջ փոփոխություններ կատարելը նաև պայմանավորված է Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման և հաստատման ընթացակարգով, ըստ որի պահանջվում են հանրային քննարկումներ տեղական ինքնակառավարման և շահագրգիռ այլ մարմինների հետ, ինչի իրականացման համար նույնպես ժամանակ է անհրաժեշտ: Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման համար սահմանված վերջնաժամկետը երկարաձգել մինչ 2015թ. դեկտեմբերի 25-ը` առանց լրացուցիչ ֆինանսավորման»: Որոշման նախագիծն արժանացել է ՀՀ կառավարության հաստատմանը և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: