ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.08.2015
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի մոտ օգոստոսի 28-ին տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն: ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է չորս քաղաքացու: Քաղաքացիները նախարարին են ներկայացրել գերատեսչության գործառույթներին առնչվող և աշխատանքային բնույթի հարցեր: Մի քանի քաղաքացու առաջարկություններին լուծում է տրվել տեղում, մյուսների բարձրացրած հարցերի վերաբերյալ հանձնարարականներ են տրվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: