ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.08.2015
ՀՀ բնապահպանության նախարարությունը հերքում է

Սույն թվականի օգոստոսի 10-ին մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Սևանա լճից պատրաստվում են ջուր հատկացնել Իրանին` Ուրմիա լճի վերակենդանացման նպատակով, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից պաշտոնապես հերքվել է նույն օրը` հետևյալ հղումներով. http://www.lragir.am/index/arm/0/country/view/118727, http://www.lragir.am/index/arm/0/country/view/118782: Սակայն որոշ լրատվամիջոցներ, տեղյակ չլինելով հերքմանը, խուսափելով պաշտոնական տեղեկատվություն ստանալու նպատակով լիազոր մարմնին դիմելուց, պնդում են դրա բացակայության մասին և լուրն անհարկի շարունակում է շահարկվել ԶԼՄ-ներով` թյուրիմացություն տարածելով հասարակության շրջանում: