ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.07.2015
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն այցելել է Էկոլոգիական-հայրենագիտական ուսումնահետազոտական ճամբար

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն այցելել է «Զիկատար» բնապահպանական կենտրոն և հյուրընկալվել նախարարության աջակցությամբ անցկացվող Էկոլոգիական-հայրենագիտական ուսումնահետազոտական ճամբարին, որտեղ իրենց ակտիվ հանգիստն են անցկացնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմակերպած «Էկոտուր 2015» ամենամյա չորրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրները՝ Արցախի, Վրաստանի, Երևանի և Կոտայքի մարզի և կրթահամալիրի մի շարք դպրոցներից: Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ճամբարականների հետ անց է կացրել զրույց-քննարկում <<Գտիր քո տեղը բնության պահպանության գործում>> խորագրով: Ծանոթացել է նրանց առօրյային, մասնակցել կազմակերպված միջոցառումներին և երեկոյան խարույկին: Առավոտյան փոխնախարարը մասնակցել է երիտասարդ բնապահպանների առավոտյան շարասյանը, այնուհետև նրանց հետ անցկացրել տեղեկատվական ուսումնական պարապմունք: Խ. Հակոբյանն իր ամփոփիչ խոսքում նշել է, որ կարևորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դերն էկոկրթական կամուրջների ստեղծման և ամրապնդման գործում:    <<Էկոտուրի հնգամյա գործունեությունը վկայում է նախաձեռնության կարևորության և հետևողականության մասին: Նմանատիպ ճամբարների ժամանակ աշակերտները ձեռք են բերում ոչ միայն գործնական բնապահպանական գիտելիքներ, այլ նաև միջմշակութային կապ է ստեղծվում, որը շատ կարևոր է մեր օրերում>>: