ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.07.2015
<<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից բացահայտվել են ապօրինի ծառահատման նոր դեպքեր

<<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կազմվել է 6 անտառխախտման արձանագրություն՝ ապօրինի հատված 15 ծառի անտառից դուրս բերման համար, որից 044 անտառխախտման արձանագրություն կազմվել է 07.07.2015թ. <<Դիլիջան տեղամաս>> մասնաճյուղի 1-րդ պահաբաժնում` Հ. Սամվելի Մնացականյանի նկատմամբ` ապօրինի հատված 2 կանգուն ծառի համար: 045 անտառխախտման արձանագրություն կազմվել է 10.07.2015թ. <<Հաղարծին տեղամաս>> մասնաճյուղի 7-րդ պահաբաժնում` Մ. Պետրոսյանի նկատմամբ` ապօրինի հատված 3 կանգուն ծառի համար: 046 անտառխախտման արձանագրություն կազմվել է 16.07.2015թ. <<Շամախյան տեղամաս>> մասնաճյուղի 2-րդ պահաբաժնում` Ա. Մկրտչյանի նկատմամբ` ապօրինի հատված 2 կանգուն ծառի համար: 047 անտառխախտման արձանագրություն կազմվել է 17.07.2015 թ. <<Շամախյան տեղամաս>> մասնաճյուղի 10-րդ պահաբաժնում` Գառնիկ. Մնացականյանի նկատմամբ` ապօրինի հատված 4 կանգուն ծառի համար: 048 անտառխախտման արձանագրություն կազմվել է 17.07.2015թ. <<Շամախյան տեղամաս>> մասնաճյուղի 10-րդ պահաբաժնում` Հմայակ Սամվելի Մնացականյանի նկատմամբ` ապօրինի հատված 1 կանգուն ծառի համար: 049 անտառխախտման արձանագրություն կազմվել է 18.07.2015թվականին <<Հաղարծին տեղամաս>> մասնաճյուղի 2-րդ պահաբաժնում` Ա. Թամրազյանի նկատմամբ` ապօրինի հատված 3 կանգուն ծառի համար: Նշված 6 անտառխախտման արձանագրությունները ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի ՏԲՏ-ի կողմից: Հավելենք նաև, որ 12.07.2015թ.-ին <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակից որսագետ` Ա.Սարգսյանի կողմից հերթական ստուգայցի ժամանակ <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ին պատկանող Աղստև գետի հարակից տարածքում հայտնաբերվել է 3 ցանցից պատրաստված էկրան կոչվող ձուկ որսալու սարք, իսկ 19.07.2015 թվականին <<Աղավնավանք տեղամաս>> մասնաճյուղի 5-րդ պահաբաժնի տարածքից հայտնաբերվել է 1 ցանց բռնակով, 2 մետր երկարությամբ բռնաալ, 2 ռեզինե անդրավարտիք և երկարաճիտ կոշիկ: Բոլոր հայտնաբերված իրերը Ա. Սարգսյանի կողմից ի պահ է հանձնվել են կազմակերպության պահեստ: