ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.07.2015
ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 1.67մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 13–18.07.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 785.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 780.67հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 154.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար անձի նկատմամբ կայացվել է 5.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 4.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման համար անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 13.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 26.248հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 502.2 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածային բաժնի կողմից առանց անթափանց ծածկույթի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հզ.դրամի վարչական տուգանքի որոշում: Հողերի պահպանության ոլորտ Ներքին վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.722հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.67մլն.դրամ(տարվա սկզբից 151.25մլն.դր):