ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.07.2015
ՀՀ բնապահպանության նախարարությունը և Հայաստանում Օզոնի ազգային կենտրոնը երեք մարզի մանկապարտեզներում էկոկրթական ծրագիր են իրականացրել

ՀՀ բնապահպանության նախարարությունը և Հայաստանում Օզոնի ազգային կենտրոնը ՀՀ Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի համայնքների 15 մանկապարտեզների ավագ խմբերի մոտ 600 երեխաների համար իրականացրել են համատեղ էկոկրթական միջոցառումներ: Մանկապարտեզների սաներին բաժանվել են գունազարդման ենթակա թեմատիկ գրքույկներ, մատիտներ և ցուցադրվել են մուլտֆիլմեր: Էկոկրթական դասընթացների միջոցով երեխաներին և մանկապարտեզների դաստիարակներին մատուցվել են օզոնային շերտի, ուլտրամանուշակագույն ճառագայթների, դրանց` մարդու առողջության վրա ունեցած ազդեցության, և վերոնշյալից պաշտպանվելու մասին մատչելի տեղեկատվություն: