ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել 2015թ. հունիս ամսին գրանցված քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության ներկայացած քաղաքացիները փոխնախարարին են ներկայացրել մասնագիտական առաջարկություններ նախարարության առանձին գործառույթների վերաբերյալ: Մի քանի քաղաքացիներ դիմել են իրենց մասնագիտական կարողությունները ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում դրսևորելու հնարավորություն ընձեռելու խնդրանքով: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, լսելով քաղաքացիներին, հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին` քննարկել քաղաքացիների առաջարկությունները, իսկ թափուր պաշտոններ լինելու դեպքում տեղեկացնել դրանց մասին դիմող քաղաքացիներին, որպեսզի նրանք օրենքով սահմանված կարգով մասնակցեն մրցույթներին: