ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.06.2015
ՀՀ բնապահպանության նախարարության արձագանքը

Սևանա լճի գրավադրման մասին մամուլում շրջանառվող լուրերի առիթով ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Սևանը մեր Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն և պաշտպանված է "Սևանա լճի մասին" ՀՀ օրենքով: