ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.06.2015
<<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից բացահայտվել են ապօրինի ծառահատման նոր դեպքեր

Վերջին մեկ ամսվա ընթացքում ""Դիլիջան" ազգային պարկ" ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և արձանագրվել են անտառխախտման մի շարք դեպքեր ազգային պարկի տարբեր մասնաճյուղերի պահաբաժիններում: Մասնավորապես` "Հաղարծին տեղամաս" մասնաճյուղի թիվ 4 պահաբաժնում արձանագրվել է 12, "Դիլիջան տեղամաս" մասնաճյուղի թիվ 10 պահաբաժնում` 2 և "Շամախյան տեղամաս" մասնաճյուղի թիվ 1 պահաբաժնում` 7 ծառի ապօրինի հատումներ: Կազմված անտառխախտման արձանագրությունները ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: