Այցի շրջանակներում Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանի, մարզի գլխավոր դատախազի, ոստիկանության մարզային վարչության պետի, ինչպես նաև մի շարք խոշոր հանքարդյունահանող ընկերությունների ղեկավար կազմի («Ագարակի» ՊՄԿ, «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ, «ԶՊՄԿ» ՓԲԸ) հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հանքարդյունահանման հետևանքով առաջացած բնապահպանական հիմնահարցեր, անտառածածկ տարածքների պահպանման, որսագողության դեմ պայքարի և մարզում առկա այլ բնապահպանական խնդիրներ։ Իր խոսքում Ե.Տերտերյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությունը՝ ակնկալելով վերջինների աջակցությունը բնապահպանական խնդիրների վերհանման ու լուծման գործում։ Սյունիքի մարզպետ Վ․Հակոբյանն իր հերթին վստահեցրել է, որ մարզի ղեկավար կազմը նույնպես խիստ կարևորում է մարզում առկա բնապահպանական խնդիրները և պատրաստակամություն հայտնել Տեսչական մարմնին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։ Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց՝ ընդգծելով սերտ համագործակցության կարևորությունն ու շարունակականությունը: ZangezurTV-ին տված հարցազրույցում Ե.Տերտերյանը կարևորել է նոր սերնդի էկոդաստիրակության հարցը՝ համարելով, որ բնապահպանությունը պետք է հանդիսանա երիտասարդ սերնդի արժեհամակարգի հենասյուներից մեկը։ Այցի շրջանակներում Տեսչական մարմնի ղեկավար կազմը, ՀՀ Սյունիքի մարզպետը, մարզի գլխավոր դատախազը, ոստիկանության մարզային վարչության պետը և այլ տեղական պաշտոնատար անձինք մասնակցեցել են Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում իրականացվող անվանական ծառատունկին, որի ընթացքում տնկվել է 15 լիբանանյան մայրի։ ՀՀ Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանը և Տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյանը ծաղիկներ են խոնարհել Մեծ Եղեռնի, Սումգայիթի, Բաքվի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին, արցախյան ազատամարտում զոհվածների եղբայրական գերեզմանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին: Տեսչական մարմնի ղեկավարն այցելել է նաև Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժին, ծանոթացել աշխատակիցների աշխատանքային պայմաններին, տարածքային բաժնին փոխանցել տեխնիկական միջոցներ և գույք (Դրոն, ֆոտոխցիկ, հեռադիտակ, ձեռքի լուսարձակ, վրան և այլն)՝ շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար: