ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 18-22.05.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.35մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.27.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես, Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 87,0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևանի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ,դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 408.855.հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 616.65 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 70.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Լոռու տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Սյունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Երևանի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 36 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր: Տավուշի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 10 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է «ՍՈՍ» մանկական ավանին: Անտառների և կենսաբազմազանության բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 110 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Երևանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց: Վայոց ձորի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում: Առգրավված 60.26կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է նաև տիրազուրկ 39,5կգ «սիգ» և 28,5կգ «կարաս» տեսակի ձկներ: Առգրավված ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ և «Վարդենիսի տուն ինտերնատ» ՊՈԱԿ: Արագածոտնի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 44 հատ «կարաս» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Գյումրու տուն ինտերնատ»: Առգրավվել է նաև 70գծմ ձկնորսական ցանց: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.9մլն.դրամ: