ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.05.2015
Հայաստանի բնության պետական թանգարանում անցկացվել է միջոցառում նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

Մայիսի 16-ին <<Թանգարանների գիշեր>> միջազգային նախաձեռնության շրջանակներում, Հայաստանի բնության պետական թանգարանում անցկացվել է <<Հիշողության վկաներ>> խորագրով միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանը, ունենալով տարեկան 30 հազար այցելու, անմասն չի մնում նաև Հանրապետությունում և մասնավորապես մայրաքաղաքում անցկացվող մշակութային միջոցառումներին: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին, կարևորել է նախորդ դարասկզբի ողբերգական դեպքերի հիշատակի նման ակցիան և խրախուսել այն փաստը, որ այդ խորագրով միջոցառում է կազմակերպվել Հայաստանի բնության պետական թանգարանում: Ցեղասպանությանը նվիրված բեմադրությամբ հանդես են եկել Բյուրեղավանի հիմնական դպրոցի սաները: Կազմակերպվել էր նաև նկարիչ Շահեն Ասլանյանի նկարների անհատական ցուցահանդեսը` «Խավարից լույս» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին մեծ թվով այցելուներ, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ: