ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.05.2015
Ջրօգտագործման հայտերի նախնական գնահատման և վերջնական քննարկման հանձնաժողովը մարտի 4-ին ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում քննարկել է 44 հայտ և ձևակերպել է 34 ջրօգտագործման թույլտվություն

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 18-ի <<Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրության և երաշտի մասին>> N 1111-Ն որոշմամբ` ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժինը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ձկնատնտեսական նպատակով գնահատել է թվով 44 հայտ և ներկայացրել է <<Ջրօգտագործման հայտերի նախնական գնահատման և վերջնական քննարկման հանձնաժողովի>> քննարկմանը: Համաձայն <<Ջրօգտագործման հայտերի նախնական գնահատման և վերջնական քննարկման հանձնաժողովի>> սույն թվականի մարտի 4-ի N4 արձանագրության 1-ին կետի` ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում քննարկել է թվով 44 հայտ և ձևակերպել է թվով 34 ջրօգտագործման թույլտվություն: Նախկին տրված ջրօգտագործման թույտվություններով ջրաքանակը կազմել է 7562.34 լ/վրկ: Նոր ջրօգտագործման թույտվություններով տրված ջրաքանակը կազմում է 4747 լ/վրկ: Խնայողությունը կազմում է 2815.34 լ/վրկ: