ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.04.2015
Ամփոփվել են «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ ստուգման արդյունքները

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը ստուգել է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման ընթացքը: Ստուգման արդյունքում արձանագրվել են բնապահպանական օրենսդրության մի շարք խախտումներ, ինչի համար գլխավոր տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքի, իսկ շրջակա միջավայրի աղտոտման և տրված չափաքանակներից ավելի ջրային ռեսուրսների օգտագործման համար կազմվել է 5,19մլն. դրամ գումարի վնասի վերականգնման ակտ: Միաժամանակ, ընկերությանը տրվել է սեղմ ժամկետում շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման բնապահպանական միջոցառումների ծրագրի մշակման հանձնարարական: