ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.04.2015
ՀՀ բնապահպանության նախարարությունը ծառատունկ է իրականացրել Եռաբլուրում

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները, նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ, ապրիլի 11-ին Երևանի քաղաքապետարանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Եռաբլուրի տարածքում մասնակցել են գարնանային ծառատունկի և կանաչապատման աշխատանքներին: Նախարարության, վարչական շրջանի աշխատակիցների /վարչական շրջանի ղեկավար Ա. Ալեքսանյանի գլխավորությամբ/, զինծառայողների, հասարակական կազմակերպությունների և կրթական հաստատությունների ներկայացուցիչների և անհատ քաղաքացիների մասնակցությամբ հատկացված տարածքում տնկվել է մոտ 3000 դեկորատիվ տնկի: Նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ ընտրվել է Եռաբլուրը, քանի որ այն մեր սրբավայրերից է և անհրաժեշտ է սերունդներին փոխանցել խնամված և անտառապատված հուշատեղի: Կարևորելով ծատառունկից հետո տնկիների հետագա խնամքը` նախարարը նկատել է, որ տարածքն ապահովված է ոռոգման համակարգով, ինչը կնպաստի բարձր կպչողականությանը: