30.03.2015
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Սույն թվականի մարտի 27-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն: ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է ութ քաղաքացու: Քաղաքացիները նախարարին են ներկայացրել գերատեսչության գործառույթներին առնչվող և իրենց հուզող հարցեր: Մի քանի քաղաքացու առաջարկություններին լուծում է տրվել տեղում, մյուսների բարձրացրած հարցերի վերաբերյալ հանձնարարականներ են տրվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիներն են` 1. Ն. Մելիքյան 2. Հ. Հովհաննիսյան 3. Գ. Գրիգորյան 4. Գ. Նանյան 5. Ծ. Խաչատրյան 6. Մ. Մելքոնյան 7. Ս. Մուսաթյան 8. Գ. Խուրշուդյան