ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.03.2015
ՀՀ բնապահպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի գրասենյակի աշխատակից Գեռա Ոսկանյանի վաղաժամ մահվան կապակցությամբ

ՀՀ բնապահպանության նախարարության ողջ աշխատակազմը խոր վշտով տեղեկացավ Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի գրասենյակի համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գեռա Ոսկանյանի վաղաժամ մահվան գույժին: Գեռա Ոսկանյանն իր գործունեության կարճ ժամանակահատվածում մեծ ներդրում է ունեցել հասարակության լայն շերտերի ուշադրությունը շրջակա միջավայրի խնդիրներին բևեռելու աշխատանքներում` նպաստելով բնապահպանական հիմնահարցերի լուծմանը: ՀՀ բնապահպանության նախարարության ողջ աշխատակազմն իր ցավակցությունն է հայտնում Գեռա Ոսկանյանի հարազատներին, մտերիմներին և գործընկերներին: ՀՀ բնապահպանության նախարարություն