ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները սույն թվականի փետրվարի 12-ից մինչև մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել և կազմել են անտառխախտման 7 արձանագրություն` ապօրինի հատված 39 ծառի և անտառից 2 խմ վառելափայտի ապօրինի դուրս բերման համար: Անտառխախտման արձանագրություն է կազմվել 12.02.2015 թվականին «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի առաջին պահաբաժնում Ա.Ստեփանյանի նկատմամբ` 9 կանգուն ծառի ապօրինի հատման համար: Ս.Գոգչյանի նկատմամբ կազմվել է անտառխախտման երկու արձանագրություն, համապատասխանաբար` «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 8-րդ պահաբաժնում 13.02.2015 թվականին ապօրինի հատված 6 կանգուն ծառի և 16.02.2015թ. նույն մասնաճյուղի 4-րդ պահաբաժնում 7 կանգուն ծառ կտրելու համար: 25.02.2015 թվականին «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 12-րդ պահաբաժնում 2 խմ վառելափայտ անտառից ապօրինի դուրս բերման համար Ջ. Ղամբարյանի նկատմամբ կազմվել է անտառխախտման արձանագրություն: 26.02.2015 թվականին անտառխախտման արձանագրություն է կազմվել «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 10-րդ պահաբաժնում Կ. Դավթյանի նկատմամբ` ապօրինի հատված 6 կանգուն ծառի համար: 27.02.2015 թվականին անտառխախտման արձանագրություն է կազմվել Հ. Մկրտչյանի նկատմամբ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 10-րդ պահաբաժնում` ապօրինի հատված 9 կանգուն ծառի համար: 02.03.2015 թվականին անտառխախտման արձանագրություն է կազմվել Ն. Խշոյանի նկատմամբ` «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 5-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատված 2 կանգուն ծառի համար: Նշված 7 արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին` ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկելու համար: