ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.03.2015
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ

«Սիրելի´ կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ: Մաղթում եմ երջանկություն և ընտանեկան ջերմություն: Այս գարնանային գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է արժևորելու կնոջ այն կարևոր առաքելությունը, որն անմնացորդ նվիրումով ամեն օր իրականացնում եք Ձեր ընտանիքներում և երկրի հասարակական կյանքում, հիշելու նաև այն անգնահատելի դերակատարությունը, որն ունեցել է հայ կինը մեր հազարամյա պատմության կերտման գործընթացում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ: Ցանկանում եմ, որ մշտապես լինեք տղամարդկանց հոգատարության և ուշադրության կենտրոնում: Եղեք գեղեցիկ, հմայիչ և թող ուրախությունն ու հաջողությունը միշտ ուղեկցեն Ձեզ»:                                       ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան