ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ աշխատանքային այցով եղել է «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ում: Փոխնախարարը ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Ղուլիջանյանի ուղեկցությամբ տեղում ծանոթացել է պահպանվող տարածքի վիճակին, խնդիրներին և առաջիկա անելիքներին: Անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում գնահատվել են 2014 թվականին ՊՈԱԿ-ի կողմից իրականացված աշխատանքները, քննարկվել 2015թ. ծրագրերը: Անդրադառնալով ՀՀ բնապահպանության նախարարության 2015թ. ծրագրերի թվում շեշտադրված էկոտուրիզմի և էկոկրթության զարգացման անհրաժեշտությանը` փոխնախարար Խ.Հակոբյանն ընդգծել է «Զիկատար» բնապահպանական կենտրոնի» կարևոր դերակատարությունն այս համատեքստում և փոխանցել նախարարի համապատասխան հանձնարարականները: