ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.12.2014
ՀՀ բնապահպանության նախարարը շնորհավորել է նախարարության անձնակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր շրջայց է կատարել նախարարության ստորաբաժանումներում և շնորհավորել անձնակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Նախարարն աշխատակիցներին մաղթել է երջանկություն, աշխատանքային բեղմնավոր տարի, նրանց ընտանիքներին՝ բարօրություն և ամրություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն: