Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի մոտ կայացել է ՀՀ բնապահպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության 2014 թվականի գործունեության հիմնական արդյունքների, տեսչական համակարգում տարվող քաղաքականությունների իրականացման ընթացիկ իրավիճակների, ծագած հիմնախնդիրների, մարտահրավերների, դրանց լուծման ուղիների և ՀՀ բնապահպանության նախարարին կից կոլեգիայի 2015 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին հարցերը: Քննարկման արդյունքում Կոլեգիան ընդունել է՝ «ՀՀ բնապահպանության նախարարության 2014թ. գործունեության հիմնական արդյունքների մասին տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին» թիվ Կ1-1 և «ՀՀ բնապահպանության նախարարին կից կոլեգիայի 2015թ. տարեկան ծրագիրը հաստատելու մասին» թիվ Կ1-2 որոշումները: