ՀՀ բնապահպանության նախարարության՝ 15-20.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.95մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 26 որոշում և հաշվարկվել է 62.52 մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես՝ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում 12 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 600.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ: Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 767.25հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 61.68մլն դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման գործերի քննության արդյունքում տասը ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 1.0մլն.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում: Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի, Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 87հատ «սիգ» տեսակի և 301հատ «կարաս» տեսակի ձուկն օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ և Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր: Առգրավվել է նաև 73 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց, 7 հատ խեցգետնորսիչ և 3 թարպ: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար հաշվարկվել է 72.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 53 հատ «սիգ» տեսակի ձուկն օրենքով սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,87 մլն.դր. գումար: