ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.11.2014
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Բեռլինում հանդիպում է ունեցել Գերմանիայի զարգացման բանկի /KfW/ խորհրդի անդամների հետ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Գեմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Գերմանիայի զարգացման բանկի /KfW/ խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են KfW-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը, մեկնարկային փուլում գտնվող ծրագրերի հեռանկարները, ինչպես նաև հետագա համագործակցության զարգացման ուղղությունները: Մասնավորապես, անդրադարձ է եղել «Հայաստանում պահպանվող տարածքների համար աջակցության ծրագրի» 3-րդ փուլին, որի համար KfW-ն ՀՀ-ին տրամադրում է 8 միլիոն 250 հազար եվրո գումար: Քննարկված հեռանկարային մի շարք ծրագրերի համատեքստում նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ ՀՀ-ի համար այս պահին կարևոր և թիրախային ուղղություններ են Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրումը, ՀՀ 6 ջրավազանային կառավարման պլանների մշակումը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ և նվազագույն կորուստներով իրականացնել ջրային ռեսուրսների կառավարումը մեր երկրում, ինչպես նաև ՀՀ հողերի բնապահպանական վիճակի ուսումնասիրության, գնահատման և միասնական տվյալների բազայի և էլեկտրոնային քարտեզների ստեղծումը: