ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.11.2014
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ցավակցական հեռագիրը Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ

Մեծ ցավով տեղեկացանք հասարակական և քաղաքական անվանի գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան լուրին: Անգնահատելի է Վլադիմիր Մովսիսյանի ավանդը մեր երկրի տարբեր բնագավառների կառավարման և զարգացման գործում: Նա պատասխանատու և հայրենանվեր գործչի օրինակ է սերունդների համար: ՀՀ բնապահպանության նախարության անունից խորին ցավակցություն ենք հայտնում Վլադիմիր Մովսիսյանի հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան