ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.11.2014
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվում է Բեռլինում

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Գերմանիայի զարգացման բանկի /KFW/ հրավերով նոյեմբերի 4-6-ը գտնվում է Բեռլինում, որտեղ մասնակցում է «Աջակցել Կովկասի բնությանը» ծրագրի ֆինանսական համագործակցության 15-րդ ամյակի տոնակատարության «Եվրոպայի սահմանի մասին բնության լեգենդները» միջոցառմանը: Այցի ընթացքում նախարար Արամայիս Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել նաև բնապահպանական կազմակերպությունների ղեկավարների հետ: Մասնավորապես, նոյեմբերի 4-ին Արամայիս Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի բնության պահպանության միության /NABU/ նախագահ Օլաֆ Չիմփքենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Կովկասի կենսաբազմազանության, վայրի բնության պահպանության և բնության հատուկ պահպանվող տարածքների աջակցության ուղղությամբ իրականացվող և նախատեսվող ծրագրեր: Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև Գերմանիայի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի հեռանկարները: