ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.10.2014
Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել և արձանագրել են անտառխախտման նոր դեպքեր

ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, պահպանության բաժնի աշխատակիցները սույն թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 18-ը հայտնաբերել և կազմել են անտառխախտման 7 արձանագրություն` 28 կանգուն ծառի ապօրինի հատման և 2 խմ վառելափայտի` անտառից ապօրինի դուրս բերման համար: Մասնավորապես` թիվ 013 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 27.09.2014թ «Հաղարծին» տեղամասի 9-րդ պահաբաժնում Աշոտ Ռազմիկի Մելիքջանյանի նկատմամբ /9 կանգուն ծառի ապօրինի հատում/, 014 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 10.10.2014 թվականին «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնում Արման Արմենի Զաքարյանի նկատմամբ /3 կանգուն ծառի ապօրինի հատում/, թիվ 015 արձանագրությունը կազմվել է 13.10.2014թ «Գոշ» տեղամասի 5-րդ պահաբաժնում` անհայտ անձի կողմից ապօրինի հատված 6 կանգուն ծառի համար և 016-ը` «Դիլիջան» տեղամասի 2-րդ պահաբաժնում` 16.10.2014թ Սամվել Հայկի Մնացականյանի կողմից ապօրինի հատված 5 ծառի համար, թիվ 017 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 16.10.2014թ. «Հաղարծին» տեղամասի 8-րդ պահաբաժնում` Սարգիս Բաբինյանի կողմից ապօրինի հատված 4 ծառի համար, 018 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 16.10.2014թ. «Դիլիջան» տեղամասի 10-րդ պահաբաժնում` Արմեն Համբարձումի Խանզադյանի նկատմամբ /ապօրինի հատված 1 ծառի համար/: 019 անտառխախտման արձանագրությունը կազմվել է Դավիթ Սոսի Խաչատրյանի նկատմամբ 17.10.2014թ.՝ «Դիլիջան» տեղամասի 8-րդ պահաբաժնում 2 /երկու/ խմ վառելափայտի ապօրինի դուրս բերման համար: Նշված 7 անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական տեսչության Տավուշի տարածքային բաժնի կողմից: